Մեքենայով անհատական տուր՝ Ֆլորենցիա և Սան Ջիմինյանո
Տուրի մասին
Պանորամային շրջայց Ֆլորենցիայով՝ կանգառներով Միքելանջելոյի հրապարակում և Սան Մինիատոյի բազիլիկայում, ապա Սան Ջիմինյանո՝ ճաշով և գինու համտեսով։
ՍԱՆ ՋԻՄԻՆՅԱՆՈ․ միջնադարյան աշտարակների քաղաքը և Տոսկանայի քարե հեքիաթը
Սան Ջիմինյանոն Տոսկանայի այն քաղաքներից է, որտեղ թվում է՝ ժամանակը կանգ է առել մի քանի դար առաջ։ Նրա քարե փողոցները, միջնադարյան աշտարակները և փոքրիկ հրապարակները ստեղծում են մի բացառիկ մթնոլորտ, որը քաղաքին տվել է «միջնադարյան Մանհեթեն» անվանումը։
Մեր զբոսանքի ընթացքում կբացահայտենք, թե ինչպես է այս փոքրիկ քաղաքը դարձել միջնադարյան Տոսկանայի կարևոր առևտրային և տնտեսական կենտրոններից մեկը։
Կպատմենք քաղաքի հայտնի աշտարակների պատմությունը։
Կայցելենք Պիացցա դել Դուոմո և Պիացցա դելլա Չիստեռնա՝ քաղաքի ամենագեղեցիկ պատմական հրապարակները։ Կծանոթանանք Կոլլեջիատայի եկեղեցու որմնանկարներին, միջնադարյան ճարտարապետությանը և քաղաքի պատմության կարևոր դրվագներին։
Կխոսենք նաև Սան Ջիմինյանոյի աշխարհագրական դիրքի մասին։
Իսկ Տոսկանայի այս անկյունը հնարավոր չէ բացահայտել առանց նրա գաստրոնոմիական ավանդույթների։ Կծանոթանանք հայտնի Vernaccia di San Gimignano սպիտակ գինուն, տեղական խոհանոցին, տոսկանական պանիրներին և ձիթապտղի յուղին։ Կունենանք նաև հնարավորություն համտեսելու քաղաքի հայտնի պաղպաղակը։
Երթուղի
Երթուղի
- Դիմավորում Ֆլորենցիայի ձեր հյուրանոցից
- Պանորամային շրջայց Ֆլորենցիայով
- Միքելանջելոյի հրապարակ
- Սան Մինիատոյի բազիլիկա
- Սան Ջիմինյանո՝ ճաշ և գինու համտես
Ինչ է ներառված
- Անհատական վարորդ և մեքենա
- Դիմավորում հյուրանոցից և ճանապարհում
- Ճաշ և գինու համտես Սան Ջիմինյանոյում
Լավ է իմանալ
Հիմնականում անգլերենով։ Հայերենով՝ եթե մեր էքսկուրսավարը ձեզ հետ է գալիս մեքենայով։
Այլ տուրեր
ՀռոմՄշակութային զբոսատուր Հռոմում
ՎատիկանՏուր Վատիկանում
ՎատիկանՏուր Վատիկանում՝ Վատիկանի թանգարաններով
ՀռոմՀռոմ և Վատիկան
ՖլորենցիաՄշակութային զբոսատուր Ֆլորենցիայով
ՖլորենցիաFiat 500 կաբրիոլետով տուր Ֆլորենցիայում
ՏոսկանաՍիենա, Սան Ջիմինյանո և Կյանտի
ՏոսկանաՍան Ջիմինյանո, Մոնտերիջոնի և Կյանտի
ՏոսկանաՍան Ջիմինյանո և Կյանտի՝ կես օր
ՏոսկանաՎալ դ'Օրչա՝ Մոնտալչինո, Մոնտեպուլչանո և Պիենցա
ՏոսկանաՊիզա և Լուկկա
ՏոսկանաՉինկվե Տերե և Պիզա
ՏոսկանաՉինկվե Տերե
ՏոսկանաԱյլ անհատական տուրեր Տոսկանայում
ՖլորենցիաԻսկական խոհարարական փորձ Ֆլորենցիայում
ՎենետիկԶբոսանք Վենետիկում
ՎենետիկՍուրբ Ղազար կղզի
ՀռոմՏրանսֆեր Հռոմի օդանավակայանից






