Ital·Travelտուրեր իտալիայում
Տուր

Մշակութային զբոսատուր Ֆլորենցիայով

Ֆլորենցիասկսած €140
Տևողությունը2.5–3.5 ժամ
Անվճար չեղարկումԾրագրերը փոխվե՞լ են՝ չեղարկեք անվճար
ԼեզուներՀայերեն, անգլերեն
Դիմավորում հյուրանոցիցԿդիմավորենք ձեզ ձեր հյուրանոցում

Տուրի մասին

Բացահայտեք Ֆլորենցիան հայախոս գիդի ուղեկցությամբ՝ քաղաքի գլխավոր և թաքնված անկյունները։

ՖԼՈՐԵՆՑԻԱ․ Վերածննդի օրրանը, Մեդիչիների քաղաքը և տոսկանական համերի աշխարհը

Ֆլորենցիայի քաղաքային զբոսանքը պարզապես ծանոթություն չէ քաղաքի տեսարժան վայրերին։ Սա ճանապարհորդություն է դեպի մի ժամանակաշրջան, երբ մեկ քաղաք կարողացավ փոխել ամբողջ Եվրոպայի պատմությունը, արվեստը, գիտությունը, բանկային համակարգը և մարդու մասին պատկերացումները։

Երթուղի

1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
  1. Սանտա Մարիա Նովելլա (Santa Maria Novella)
  2. Սանտա Մարիա Նովելլա դեղատուն (Officina Santa Maria Novella)
  3. Դուոմո՝ Սանտա Մարիա դել Ֆիորե
  4. Հանրապետության հրապարակ (Piazza della Repubblica)
  5. Դանթեի տուն (Casa di Dante)
  6. Վայրի խոզուկ (Porcellino)
  7. Սինյորիայի հրապարակ (Piazza della Signoria)
  8. Ուֆֆիցի պատկերասրահ (Galleria degli Uffizi)
  9. Հին կամուրջ (Ponte Vecchio)
  10. Պիտտի դղյակ (Palazzo Pitti)

Լրացուցիչ վայրեր (հավելյալ վճարով)

  1. San Miniato / Սուրբ Մինաս եկեղեցի
  2. Միքելանջելոյի հրապարակ (հիասքանչ տեսարան քաղաքի վրա)

Հավելյալ վճար՝ +10 եվրո 2 կամ 3 անձի համար, +20 եվրո 4 անձի համար, +10 եվրո յուրաքանչյուր անձի համար՝ 5 անձից սկսած։ Տուրը երկարում է մոտ 1 ժամով։

Լրացուցիչ վայրեր հասնելու համար հասանելի է տաքսի՝ 20–30 եվրո մեկ մեքենա, 3–4 անձ։

Ինչ է ներառված

  • Հայախոս էքսկուրսավար
  • Զբոսանք գլխավոր տեսարժան վայրերով

Լավ է իմանալ

Զբոսանքը ոտքով է, թանգարանների ներսում այցելություններ չեն նախատեսված։

Այլ տուրեր