Հռոմ և Վատիկան
Տուրի մասին
Համակցված տուր՝ Կոլիզեումից Հռոմի գլխավոր տեսարժան վայրերով դեպի Վատիկան՝ Սուրբ Պետրոսի հրապարակ և տաճար։
ՀՌՈՄ․ Հավերժական քաղաքը
Հռոմի քաղաքային զբոսանքը պարզապես ծանոթություն չէ հնագույն հուշարձաններին։ Սա ճանապարհորդություն է դեպի քաղաքակրթության ակունքները՝ մի քաղաք, որտեղ ծնվել և զարգացել է կայսրություն, որի օրենքները, ճարտարապետությունը, մշակույթն ու քաղաքական գաղափարները դարեր շարունակ ազդել են ամբողջ աշխարհի վրա։
Մեր զբոսանքի ընթացքում կբացահայտենք Հռոմի հազարամյա պատմությունը՝ սկսած Հռոմեական կայսրության փառքից մինչև Վերածննդի և բարոկկոյի շքեղությունը։ Կոլիզեումը՝ հռոմեական ինժեներական մտքի բացառիկ գլուխգործոցը, կպատկերացնենք գլադիատորների մարտերը և կբացահայտենք կայսրերի, քաղաքական պայքարների և Հին Հռոմի առօրյա կյանքի պատմությունները։
Կշարունակենք դեպի Վենետիկի հրապարակ, Տրևիի շատրվան, Պանթեոն և Նավոնա հրապարակ՝ ծանոթանալով քաղաքի ճարտարապետական գանձերին և մեծ վարպետների ստեղծագործություններին։ Կխոսենք նաև Հռոմի և Վատիկանի առանձնահատուկ հարաբերությունների, պապական իշխանության, եկեղեցու ազդեցության և քաղաքի հոգևոր ժառանգության մասին։
Հռոմը բացահայտելն անհնար է առանց նրա խոհանոցի։ Կծանոթանանք իտալական գաստրոնոմիայի ամենահայտնի ավանդույթներին՝ պաստա կարբոնարայից մինչև կաչո է պեպե, կբացահայտենք հռոմեական սուրճի մշակույթը և քաղաքի հին սրճարանների մթնոլորտը։
Այս զբոսանքը հնարավորություն է տալիս ոչ միայն տեսնել Հռոմը, այլև զգալ նրա իրական բնավորությունը՝ հզոր, երբեմն հակասական, հավերժական և անսպառ պատմություններով լի։
ՎԱՏԻԿԱՆ․ աշխարհի ամենափոքր պետությունը՝ արվեստի և հոգևոր իշխանության հսկայական ժառանգությամբ
Վատիկանը պարզապես աշխարհի ամենափոքր պետությունը չէ։ Սա մի բացառիկ վայր է, որտեղ միավորվում են քրիստոնեության երկու հազարամյա պատմությունը, համաշխարհային արվեստը, ճարտարապետությունը և հոգևոր իշխանությունը։
Մեր զբոսանքի ընթացքում կայցելենք Սուրբ Պետրոսի հրապարակը՝ Ջան Լորենցո Բերնինիի ճարտարապետական գլուխգործոցը, և կծանոթանանք նրա խորհրդանշական սյունաշարի գաղտնիքներին։
Կայցելենք Սուրբ Պետրոսի տաճարը՝ քրիստոնեական աշխարհի ամենանշանավոր տաճարներից մեկը։ Կբացահայտենք նրա կառուցման պատմությունը, մեծ ճարտարապետների ներդրումը և Միքելանջելոյի, Բերնինիի ու այլ վարպետների ստեղծագործությունները։
Հատուկ ուշադրություն կդարձնենք Միքելանջելոյի «Պիետա» քանդակին, ինչպես նաև Բերնինիի հոյակապ բալդախինին, որը գտնվում է տաճարի կենտրոնում։
Կխոսենք նաև Սուրբ Պետրոս առաքյալի պատմության, պապերի ընտրության՝ կոնկլավի, Շվեյցարական գվարդիայի և Վատիկանի առանձնահատուկ պետական կառուցվածքի մասին։
Այս զբոսանքը հնարավորություն է տալիս ոչ միայն տեսնել համաշխարհային արվեստի գլուխգործոցները, այլև հասկանալ, թե ինչպես է մի փոքրիկ պետություն դարձել համաշխարհային պատմության, կրոնի և մշակույթի կարևորագույն կենտրոններից մեկը։
Նշում․ այս տուրը նախատեսված է Վատիկանի հրապարակն ու Սուրբ Պետրոսի տաճարը տեսնելու համար և չի ներառում Վատիկանի թանգարաններն ու Սիքստինյան կապելլան։
Երթուղի
Հռոմ
- Կոլիզեում (Colosseo)
- Կոնստանտինի հաղթակամար
- Տրայանոսի շուկաներ (Mercati di Traiano)
- Կապիտոլիումի բլուր (Campidoglio)
- Վիտտորիո Էմանուելեի հուշարձան
- Տրևիի շատրվան
- Սուրճի ընդմիջում
- Պանթեոն
- Նավոնա հրապարակ
Վատիկան
- Սուրբ Հրեշտակի կամուրջ և Սուրբ Հրեշտակի ամրոց
- Սուրբ Պետրոսի հրապարակ
- Սուրբ Պետրոսի տաճար՝ Միքելանջելոյի «Պիետա» և Բեռնինիի «Բալդակին»
Պատմություններ Վատիկանի պատմության և արվեստի մասին։
Ինչ է ներառված
- Հայախոս էքսկուրսավար
- Զբոսանք Հռոմի պատմական կենտրոնով
- Սուրբ Պետրոսի հրապարակ և տաճար
Լավ է իմանալ
Վատիկանի թանգարանները ներառված չեն այս տուրում։
Այլ տուրեր
ՀռոմՄշակութային զբոսատուր Հռոմում
ՎատիկանՏուր Վատիկանում
ՎատիկանՏուր Վատիկանում՝ Վատիկանի թանգարաններով
ՖլորենցիաՄշակութային զբոսատուր Ֆլորենցիայով
ՖլորենցիաՄեքենայով անհատական տուր՝ Ֆլորենցիա և Սան Ջիմինյանո
ՖլորենցիաFiat 500 կաբրիոլետով տուր Ֆլորենցիայում
ՏոսկանաՍիենա, Սան Ջիմինյանո և Կյանտի
ՏոսկանաՍան Ջիմինյանո, Մոնտերիջոնի և Կյանտի
ՏոսկանաՍան Ջիմինյանո և Կյանտի՝ կես օր
ՏոսկանաՎալ դ'Օրչա՝ Մոնտալչինո, Մոնտեպուլչանո և Պիենցա
ՏոսկանաՊիզա և Լուկկա
ՏոսկանաՉինկվե Տերե և Պիզա
ՏոսկանաՉինկվե Տերե
ՏոսկանաԱյլ անհատական տուրեր Տոսկանայում
ՖլորենցիաԻսկական խոհարարական փորձ Ֆլորենցիայում
ՎենետիկԶբոսանք Վենետիկում
ՎենետիկՍուրբ Ղազար կղզի
ՀռոմՏրանսֆեր Հռոմի օդանավակայանից




