Սան Ջիմինյանո, Մոնտերիջոնի և Կյանտի
Տուրի մասին
Մեկ օր միջնադարյան Տոսկանայում՝ Սան Ջիմինյանոյի աշտարակները, պարիսպներով շրջապատված Մոնտերիջոնի գյուղը և Կյանտիի գինու բլուրները։
ՍԱՆ ՋԻՄԻՆՅԱՆՈ․ միջնադարյան աշտարակների քաղաքը և Տոսկանայի քարե հեքիաթը
Սան Ջիմինյանոն Տոսկանայի այն քաղաքներից է, որտեղ թվում է՝ ժամանակը կանգ է առել մի քանի դար առաջ։ Նրա քարե փողոցները, միջնադարյան աշտարակները և փոքրիկ հրապարակները ստեղծում են մի բացառիկ մթնոլորտ, որը քաղաքին տվել է «միջնադարյան Մանհեթեն» անվանումը։
Մեր զբոսանքի ընթացքում կբացահայտենք, թե ինչպես է այս փոքրիկ քաղաքը դարձել միջնադարյան Տոսկանայի կարևոր առևտրային և տնտեսական կենտրոններից մեկը։
Կպատմենք քաղաքի հայտնի աշտարակների պատմությունը։
Կայցելենք Պիացցա դել Դուոմո և Պիացցա դելլա Չիստեռնա՝ քաղաքի ամենագեղեցիկ պատմական հրապարակները։ Կծանոթանանք Կոլլեջիատայի եկեղեցու որմնանկարներին, միջնադարյան ճարտարապետությանը և քաղաքի պատմության կարևոր դրվագներին։
Կխոսենք նաև Սան Ջիմինյանոյի աշխարհագրական դիրքի մասին։
Իսկ Տոսկանայի այս անկյունը հնարավոր չէ բացահայտել առանց նրա գաստրոնոմիական ավանդույթների։ Կծանոթանանք հայտնի Vernaccia di San Gimignano սպիտակ գինուն, տեղական խոհանոցին, տոսկանական պանիրներին և ձիթապտղի յուղին։ Կունենանք նաև հնարավորություն համտեսելու քաղաքի հայտնի պաղպաղակը։
ՏՈՍԿԱՆԱ․ բլուրների, խաղողի այգիների և իտալական Dolce Vita-ի աշխարհը
Տոսկանան պարզապես Իտալիայի մի տարածաշրջան չէ։ Սա իտալական գեղեցկության, արվեստի, գինու և կյանքի փիլիսոփայության խորհրդանիշն է։
Մեր ճանապարհորդության ընթացքում կբացահայտենք Տոսկանայի գեղատեսիլ բնությունը՝ մեղմ բլուրներ, նոճիների ծառուղիներ, խաղողի այգիներ, ձիթենու պուրակներ և միջնադարյան փոքրիկ քաղաքներ։
Կծանոթանանք տարածաշրջանի պատմությանը, գյուղական ավանդույթներին և այն մշակույթին, որը Տոսկանան դարձրել է աշխարհի ամենասիրված զբոսաշրջային ուղղություններից մեկը։
Կայցելենք հին բնակավայրեր, կբացահայտենք տոսկանական ճարտարապետությունն ու տեղական արհեստները, կծանոթանանք խաղողագործության և գինեգործության ավանդույթներին։
Տոսկանական ճանապարհորդության անբաժանելի մասն է գաստրոնոմիան։ Կհամտեսենք տեղական գինիներ, ձիթապտղի յուղ, պանիրներ, տրյուֆել և ավանդական ուտեստներ։ Կբացահայտենք նաև ընտանեկան գինեգործարանների և ագրիտուրիզմների մթնոլորտը։
Այս ճանապարհորդությունը նրանց համար է, ովքեր ցանկանում են տեսնել ոչ միայն Իտալիայի հայտնի քաղաքները, այլև զգալ նրա իսկական կյանքը՝ բնության, համերի, ավանդույթների և անկրկնելի գեղեցկության միջոցով։
Երթուղի
Երթուղի
- Դիմավորում Ֆլորենցիայի ձեր հյուրանոցից
- Սան Ջիմինյանո
- Մոնտերիջոնի
- Կյանտի
Ինչ է ներառված
- Անհատական վարորդ և մինիվեն՝ մինչև 7 անձ
- Դիմավորում հյուրանոցից և ճանապարհում
Լավ է իմանալ
Անհատական տուր մինիվենով՝ մինչև 7 անձ։
Գինու համտեսը և ճաշը գինեգործարաններում ներառված չեն տուրի արժեքի մեջ և վճարվում են առանձին՝ տեղում․ գինու համտես՝ 35 եվրո, ճաշ գինու համտեսով՝ 65 եվրո մեկ անձի համար։
Հիմնականում անգլերենով։ Հայերենով՝ եթե մեր էքսկուրսավարը ձեզ հետ է գալիս մեքենայով։
Այլ տուրեր
ՀռոմՄշակութային զբոսատուր Հռոմում
ՎատիկանՏուր Վատիկանում
ՎատիկանՏուր Վատիկանում՝ Վատիկանի թանգարաններով
ՀռոմՀռոմ և Վատիկան
ՖլորենցիաՄշակութային զբոսատուր Ֆլորենցիայով
ՖլորենցիաՄեքենայով անհատական տուր՝ Ֆլորենցիա և Սան Ջիմինյանո
ՖլորենցիաFiat 500 կաբրիոլետով տուր Ֆլորենցիայում
ՏոսկանաՍիենա, Սան Ջիմինյանո և Կյանտի
ՏոսկանաՍան Ջիմինյանո և Կյանտի՝ կես օր
ՏոսկանաՎալ դ'Օրչա՝ Մոնտալչինո, Մոնտեպուլչանո և Պիենցա
ՏոսկանաՊիզա և Լուկկա
ՏոսկանաՉինկվե Տերե և Պիզա
ՏոսկանաՉինկվե Տերե
ՏոսկանաԱյլ անհատական տուրեր Տոսկանայում
ՖլորենցիաԻսկական խոհարարական փորձ Ֆլորենցիայում
ՎենետիկԶբոսանք Վենետիկում
ՎենետիկՍուրբ Ղազար կղզի
ՀռոմՏրանսֆեր Հռոմի օդանավակայանից






