Տուր Վատիկանում
Տուրի մասին
Սուրբ Պետրոսի հրապարակ և տաճար, Միքելանջելոյի «Պիետան» և Բեռնինիի «Բալդակինը»՝ պատմություններով Վատիկանի պատմության և արվեստի մասին։
ՎԱՏԻԿԱՆ․ աշխարհի ամենափոքր պետությունը՝ արվեստի և հոգևոր իշխանության հսկայական ժառանգությամբ
Վատիկանը պարզապես աշխարհի ամենափոքր պետությունը չէ։ Սա մի բացառիկ վայր է, որտեղ միավորվում են քրիստոնեության երկու հազարամյա պատմությունը, համաշխարհային արվեստը, ճարտարապետությունը և հոգևոր իշխանությունը։
Մեր զբոսանքի ընթացքում կայցելենք Սուրբ Պետրոսի հրապարակը՝ Ջան Լորենցո Բերնինիի ճարտարապետական գլուխգործոցը, և կծանոթանանք նրա խորհրդանշական սյունաշարի գաղտնիքներին։
Կայցելենք Սուրբ Պետրոսի տաճարը՝ քրիստոնեական աշխարհի ամենանշանավոր տաճարներից մեկը։ Կբացահայտենք նրա կառուցման պատմությունը, մեծ ճարտարապետների ներդրումը և Միքելանջելոյի, Բերնինիի ու այլ վարպետների ստեղծագործությունները։
Հատուկ ուշադրություն կդարձնենք Միքելանջելոյի «Պիետա» քանդակին, ինչպես նաև Բերնինիի հոյակապ բալդախինին, որը գտնվում է տաճարի կենտրոնում։
Կխոսենք նաև Սուրբ Պետրոս առաքյալի պատմության, պապերի ընտրության՝ կոնկլավի, Շվեյցարական գվարդիայի և Վատիկանի առանձնահատուկ պետական կառուցվածքի մասին։
Այս զբոսանքը հնարավորություն է տալիս ոչ միայն տեսնել համաշխարհային արվեստի գլուխգործոցները, այլև հասկանալ, թե ինչպես է մի փոքրիկ պետություն դարձել համաշխարհային պատմության, կրոնի և մշակույթի կարևորագույն կենտրոններից մեկը։
Նշում․ այս տուրը նախատեսված է Վատիկանի հրապարակն ու Սուրբ Պետրոսի տաճարը տեսնելու համար և չի ներառում Վատիկանի թանգարաններն ու Սիքստինյան կապելլան։
Երթուղի
Վատիկան
- Սուրբ Հրեշտակի կամուրջ և Սուրբ Հրեշտակի ամրոց
- Վատիկան պետություն
- Սուրբ Պետրոսի հրապարակ
- Սուրբ Գրիգոր Լուսավորչի հրապարակ
- Սուրբ Պետրոսի տաճար
- Միքելանջելոյի «Պիետա»
- Բեռնինիի «Բալդակին»
Էքսկուրսիայի ընթացքում կբացահայտենք Վատիկանի պատմությունը, արվեստի բացառիկ ժառանգությունը և քրիստոնեական մշակույթի կարևորագույն էջերը։
Ինչ է ներառված
- Հայախոս էքսկուրսավար
- Զբոսանք Սուրբ Հրեշտակի ամրոցից մինչև Սուրբ Պետրոսի հրապարակ
- Այց Սուրբ Պետրոսի տաճար՝ «Պիետա» և «Բալդակին»
Լավ է իմանալ
Վատիկանի թանգարանները ներառված չեն այս տուրում։
Այլ տուրեր
ՀռոմՄշակութային զբոսատուր Հռոմում
ՎատիկանՏուր Վատիկանում՝ Վատիկանի թանգարաններով
ՀռոմՀռոմ և Վատիկան
ՖլորենցիաՄշակութային զբոսատուր Ֆլորենցիայով
ՖլորենցիաՄեքենայով անհատական տուր՝ Ֆլորենցիա և Սան Ջիմինյանո
ՖլորենցիաFiat 500 կաբրիոլետով տուր Ֆլորենցիայում
ՏոսկանաՍիենա, Սան Ջիմինյանո և Կյանտի
ՏոսկանաՍան Ջիմինյանո, Մոնտերիջոնի և Կյանտի
ՏոսկանաՍան Ջիմինյանո և Կյանտի՝ կես օր
ՏոսկանաՎալ դ'Օրչա՝ Մոնտալչինո, Մոնտեպուլչանո և Պիենցա
ՏոսկանաՊիզա և Լուկկա
ՏոսկանաՉինկվե Տերե և Պիզա
ՏոսկանաՉինկվե Տերե
ՏոսկանաԱյլ անհատական տուրեր Տոսկանայում
ՖլորենցիաԻսկական խոհարարական փորձ Ֆլորենցիայում
ՎենետիկԶբոսանք Վենետիկում
ՎենետիկՍուրբ Ղազար կղզի
ՀռոմՏրանսֆեր Հռոմի օդանավակայանից






