Զբոսանք Վենետիկում
Տուրի մասին
Աշխարհի ամենառոմանտիկ քաղաքը՝ պատմության, կամուրջների և հրապարակների գեղեցկությամբ։
ՎԵՆԵՏԻԿ․ ջրի վրա կառուցված քաղաք, սիրո և գաղտնիքների աշխարհ
Վենետիկը պարզապես գեղեցիկ քաղաք չէ։ Սա բացառիկ քաղաքակրթություն է՝ կառուցված ջրի վրա, որտեղ դարեր շարունակ առևտուրը, դիվանագիտությունը, արվեստը և ծովային հզորությունը ստեղծել են աշխարհի ամենաարտասովոր քաղաքներից մեկը։
Մեր զբոսանքի ընթացքում կբացահայտենք Վենետիկի հանրապետության պատմությունը, նրա հարստության գաղտնիքները և այն ժամանակաշրջանը, երբ այս փոքրիկ ծովային պետությունը վերահսկում էր Միջերկրական ծովի առևտրի կարևորագույն ուղիները։ Կսկսենք զբոսանքը Սանտա Լուչիա կայարանի մոտից և կշարունակենք դեպի քաղաքի պատմական սիրտը՝ անցնելով նեղ փողոցներով, կամուրջներով և ջրանցքների ափերով։
Կտեսնենք Ռիալտոյի կամուրջը՝ քաղաքի առևտրային կյանքի պատմական կենտրոնը, իսկ այսօր ամենառոմանտիկ վայրերից մեկը։ Կհիանանք Սուրբ Մարկոսի հրապարակով, Սուրբ Մարկոսի տաճարով և Դոժերի պալատի շքեղությամբ։ Կծանոթանանք վենետիկյան դոժերի իշխանությանը, հանրապետության կառավարման առանձնահատկություններին և այն խորհրդավոր համակարգին, որը դարեր շարունակ պահպանեց Վենետիկի քաղաքական կայունությունը։
Կպատմենք Վենետիկի դիմակների ավանդույթի, կառնավալի, հայտնի ապակեգործների և Մուրանոյի ապակու գաղտնիքների մասին։ Կբացահայտենք նաև քաղաքի սիրային պատմությունները, լեգենդներն ու գաղտնի անցուղիները։
Վենետիկը միայն պատմություն չէ, այն նաև առանձնահատուկ կենսակերպ է։ Կծանոթանանք վենետիկյան սրճարաններին, տեղական cicchetti-ներին, ծովամթերքի ուտեստներին և իտալական ապերիտիվոյի մշակույթին։
Այս զբոսանքը հնարավորություն է տալիս զգալ Վենետիկի անկրկնելի մթնոլորտը՝ նրա ջրանցքների, կամուրջների, պալատների և դարավոր գաղտնիքների աշխարհում։
Երթուղի
Ծրագրում
- Սանտա Լուչիա հրապարակ
- Վենետիկի Մեծ ջրանցք
- Սկալցի կամուրջ
- Զբոսանք Վենետիկի նեղ փողոցներով և ջրանցքների երկայնքով
- Ռիալտոյի կամուրջ
- Սուրբ Մարկոսի հրապարակ
- Սուրբ Մարկոսի տաճար
- Դոժերի պալատ
Ինչ է ներառված
- Հայախոս էքսկուրսավար
- Զբոսանք Վենետիկի ամենահետաքրքիր անկյուններով
Այլ տուրեր
ՀռոմՄշակութային զբոսատուր Հռոմում
ՎատիկանՏուր Վատիկանում
ՎատիկանՏուր Վատիկանում՝ Վատիկանի թանգարաններով
ՀռոմՀռոմ և Վատիկան
ՖլորենցիաՄշակութային զբոսատուր Ֆլորենցիայով
ՖլորենցիաՄեքենայով անհատական տուր՝ Ֆլորենցիա և Սան Ջիմինյանո
ՖլորենցիաFiat 500 կաբրիոլետով տուր Ֆլորենցիայում
ՏոսկանաՍիենա, Սան Ջիմինյանո և Կյանտի
ՏոսկանաՍան Ջիմինյանո, Մոնտերիջոնի և Կյանտի
ՏոսկանաՍան Ջիմինյանո և Կյանտի՝ կես օր
ՏոսկանաՎալ դ'Օրչա՝ Մոնտալչինո, Մոնտեպուլչանո և Պիենցա
ՏոսկանաՊիզա և Լուկկա
ՏոսկանաՉինկվե Տերե և Պիզա
ՏոսկանաՉինկվե Տերե
ՏոսկանաԱյլ անհատական տուրեր Տոսկանայում
ՖլորենցիաԻսկական խոհարարական փորձ Ֆլորենցիայում
ՎենետիկՍուրբ Ղազար կղզի
ՀռոմՏրանսֆեր Հռոմի օդանավակայանից




